TotalFootball.am


07.10.20 11:24

Վարազդատ Հարոյանը դարձավ «Տամբովի» ֆուտբոլիստ


Հայաստանի Ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը համալրել է «Տամբովի» կազմը: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր ակումբում Հարոյանը կխաղա 18 համարով:

Հարոյանի վերջին ակումբը Եկատերինբուրգի «Ուրալն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2017 թվականից: Կարիերայի ընթացքում Հարոյանը հանդես է եկել նաև «Փյունիկում», որի սան է, և իրանական «Փադիդում»:

«Տամբովի» ղեկավարությունը նորեկին մաղթել է հնարավորինս արագ ադապտացվել թիմին ու որքան հնարավոր է շատ ուրախացնել երկրպագուներին հուսալի և վստահ խաղով:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0