TotalFootball.am


07.10.20 15:00

Sky Sport-ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի բաց նամակին


Հեղինակավոր Sky Sport Italia պարբերականի ինստագրամյան էջը, որն ունի 2.2 միլիոն հետևորդ, իտալերենով հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ու Մինսկի խմբի համանախագահներին ուղղված բաց նամակը:

Հիշեցնենք, որ նախօրեին մեր ընտրանու ավագը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և ագրեսոր Ադրբեջանի գործողությունները սանձազերծելու կոչ էր արել:

Նշենք, որ հայ ֆուտբոլիստը «Ինստագրամի» իր «Սթորի»-ում շնորհակալություն է հայտնել Sky Sport Italia-ին ու բոլոր լրագրողներին, ովքեր տարածել են իր կոչը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0