TotalFootball.am


09.10.20 14:50

Ըմբշամարտի ֆեդերացիան խոշոր նվիրատվություն է արել Հիմնադրամին


Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան խոշոր նվիրատվություն է արել Հայաստան Համահայկական հիմնադրամին: Այս մասին հաղորդում է Wrestling - Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ըմբիշների, մարզիչների, մարզաձևի վետերանների և ֆեդերացիայի անձնակազմի անունից 4.100.000 դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս տեսակ օգնությունը լինելու է շարունակական: Մենք ամուր կանգնած ենք մեր զինվորների թիկունքին», - գրված է հայտարարության տեքստում:

Հիշեցնենք, որ Հայաստան Համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք՝ սեպտեմբերի 27-ից պատերազմական վիճակում գտնվող Արցախի համար:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0