TotalFootball.am


10.10.20 19:12

Ադրբեջանի հավաքականը մարզվել է «օկուպացված» քաղաքների ու շրջանների անուններով խաղաշապիկներով


Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստները Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլում Պոդգորիցա մեկնելուց առաջ վերջին մարզումն անցկացրել են հատուկ մարզաշապիկներով, որոնց վրա գրված են եղել հայկական զինուժի կողմից «օկուպացված» շրջանների անունները:

Լուսանկարներով «Ինստագրամի» իր էջում կիսվել է հավաքականի հարձակվող Ռամիլ Շեյդաևը:

«Վերջին մարզումը հարազատ հողում Մոնտենեգրո մեկնելուց առաջ: Սա մեր մարտի դաշտն է, սա մեր հողն է ու մեզնից յուրաքանչյուրի մարզաշապիկին ոչ թե ազգանունն է, այլ մեր քաղաքների ու շրջանների անունները: Ազգանունները հիմա նշանակություն չունեն: Մենք Ադրբեջանի քաղաքացի ենք: Երկրի, որը կհաղթի՝ չնայած ամեն ինչին», - գրել է Շեյդաևը:

Նշենք, որ խաղն այսօր էր՝ հոկտեմբերի 10-ին, և ավարտվել է ադրբեջանցիների պարտությամբ՝ 0-2 հաշվով:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0