TotalFootball.am


10.10.20 19:30

Մխիթարյան. «Կապառոսը լավ մասնագետ է, կարծում եմ՝ հավաքականը նրա հետ մեկ քայլ առաջ կանի»


Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Վրաստանի հետ խաղին ընդառաջ լրագրողների հարցերին պատասխանել է Հայաստանի Ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ խաղը վաղն է՝ հոկտեմբերի 11-ին, Լեհաստանի Տիխի քաղաքում:

«Վահան Բիչախչյանի հետ առաջին անգամ եմ մարզվում, շատ լավ տպավորություն է թողել, շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Հույս ունեմ, որ ավելի շատ կաշխատի իր վրա ու կկարողանա էլ ավելի բարձր մակարդակով հանդես գալ, որովհետև երևում է, որ շատ բանի է ունակ ու սովորելու ցանկություն ունի: Նրա հետ մի քանի անգամ զրուցել եմ ու բացատրել, որ հանկարծ կանգ չառնի այնտեղ, որտեղ հասել է, որովհետև դեռ շատ անելիք ունի, կարող է շատ բարձր մակարդակով հանդես գալ և օգուտ տալ թե նրանց, թե ազգային հավաքականին», - ասել է Մխիթարյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու վերջին տարիներին ազգային թիմ հրավիրված երիտասարդ ֆուտբոլիստներից գրեթե ոչ մեկին չի հաջողվում ամրապնդվել հավաքականում՝ Մխիթարյանը պատասխանել է.

«Դժվար հարց է, դրա պատասխանը ես չեմ կարող տալ, ավելի շատ իրենք կարող են ասել, թե ինչու իրենց չի հաջողվել ամրապնդվել հավաքականում: Մենք փորձում ենք օգնել ցանկացած ֆուտբոլիստի, ով հանդես կգա հավաքականում և ով կմիանա մեզ, որովհետև սա մի ընտանիք է: Փորձում ենք անել առավելագույնը, որ նրանք մերվեն մեր ընտանիքում և կարողանան իրենց ունակությունները ցույց տալ:

Կարծում եմ՝ մարզիչն ավելի լավ գիտի այն հարցի պատասխանը, թե արդյոք այս պահին հավաքականի ճամբարում եղած 10 նոր ֆուտբոլիստները հենց այն թարմացումն են, որ պետք է ընտրանուն: Նա անձամբ է հետևել բոլոր ֆուտբոլիստներին՝ ով կարող է այս պահին օգնել Ազգային հավաքականին: Կարծում եմ՝ ովքեր ներկա են, բոլորն էլ փորձելու են իրենց ներդրումն ունենալ առաջիկա խաղերին: Մեզնից ինչ սպասվում է, կփորձենք դա կատարել, որովհետև գիտակցում ենք առաջիկա խաղերի կարևորությունը և ցանկություն ունենք հաղթելու»:

«Հենց առաջին օրվանից շատ բան եմ սկսել սովորել պարոն Կապառոսի հետ մարզվելուց: Շատ լավ, ուժեղ մասնագետ է, նա դա արդեն ապացուցել է: Շատ հաճելի մարզումներ ենք անցկացնում: Հույս ունեմ, որ նա շատ մեծ օգուտ կտա հավաքականին: Կարծում եմ՝ նրա հետ հավաքականը կկարողանա կատարելագործվել ու մեկ քայլ առաջ կատարել», - ասել է Մխիթարյանը Կապառոսի բերած փոփոխությունների մասին:

«Վերլուծել ենք Վրաստանի հավաքականի խաղը: Շատ լավ ծանոթ ենք նրանց հավաքականին: Վերջին մի քանի խաղում լավ են հանդես եկել, բայց դա ոչինչ չի նշանակում: Կփորձենք վաղը անակնկալի բերել նրանց ու հաղթել», - պատասխանել է Մխիթարյանը առաջիկա մրցակցի մասին հարցին:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0