TotalFootball.am


10.10.20 20:31

«Ալաշկերտի» դարպասապահն Ադրբեջանի հավաքականի նկատմամբ հաղթանակը նվիրել է հայերին


«Ալաշկերտի» դարպասպահ Անդրիյա Դրագոևիչը, որը հրավիրվել էր Մոնտենեգրոյի հավաքական, Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլի 3-րդ տուրում այսօր Ադրբեջանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը նվիրել է հայերին:

Դարպասապահը խաղի հայտացուցակում էր, սակայն մնացել է պահեստայինների նստարանին: Իսկ խաղից հետո իր թիմի հաղթանակն ազդարարող լուսանկարը տեղադրել է «Ինստագրամի» «Սթորի» բաժնում ու հաշթեգով գրել. «Հայաստանի համար»:

Հիշեցնենք, որ խաղում գրանցվել է 2-0 հաշիվը: Խաղից առաջ Ադրբեջանում անցկացրած վերջին մարզմանը «միլլիի» (Ադրբեջանի հավաքականի այլընտրանքային անվանումը) ֆուտբոլիստները մարզվել էին հատուկ մարզաշապիկներով, որոնց վրա գրված էին հայերի կողմից «օկուպացված» քաղաքների ու շրջանների անունները:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0