TotalFootball.am


11.10.20 21:13

Հայաստանի հավաքականը խաղում է սև թևկապներով


Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբում Հայաստանի հավաքականը մրցում է Վրաստանի ընտրանու հետ: Այս րոպեներին ընթանում է հանդիպման երկրորդ խաղակեսը: Հաշիվը 1-1 է:

Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ մեր ընտրանին այս խաղին մասնակցում է սև թևկապներով՝ ի հիշատակ Արցախում և Հայաստանում զոհված խաղաղ բնակիչների:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման հետևանքով զոհեր ունենք թե Արցախում, թե Հայաստանում՝ Վարդենիսի շրջանում: 

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Երևանում նախատեսված խաղը տեղափոխվեց չեզոք գոտի՝ Լեհաստանի Տիխի քաղաք:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0