TotalFootball.am


11.10.20 21:55

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Վրաստանի ընտրանու հետ


Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբում Հայաստանի հավաքականը 3-րդ տուրի խաղում հանդիպել էր Վրաստանի ընտրանուն: Խաղն ընթացավ Լեհաստանի Տիխի քաղաքում և ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Խորեն Բայրամյանը՝ խփելով իր գոլերի հաշիվը ազգային ընտրանու կազմում: Թեպետ մրցակիցն ակտիվ էր ու շատ խնդիրներ ստեղծեց Դավիդ Յուրչենկոյի համար՝ առաջին խաղակեսն ավարտվեց մեր թիմի հաղթանակով:

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում մրցակիցը հակագրոհ ձեռնարկեց: Թվաց, թե Յուրչենկոն տիրել է գնդակին, բայց անվստահ շարժում արեց ու գնդակը հայտնվեց մեր դարպասում: Աչքի ընկավ Նիկա Կատչավարան: 76-րդ րոպեին երկրորդ գնդակը բաց թողեցինք ու հայտնվեցինք պարտվողի դերում: Վրաստանին առաջ մղեց Տորնիկե Օկրիաշվիլին:

Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին Հայաստանի հավաքականի օգտին 11-մետրանոց նշանակվեց, որն անվրեպ իրացրեց մեր ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Այս ոչ-ոքիից հետո մեր ընտրանին 4 միավորով մնաց 3-րդ տեղում: Վրաստանի հավաքականը 5 միավորով 2-րդ տեղում է:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0