TotalFootball.am


11.10.20 22:15

Կապառոս. «Երկրորդ խաղակեսում մրցակիցն ավելի քիչ գոլային պահ ունեցավ, բայց 2 գոլ խփեց»


Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում 3-րդ տուրի խաղում Վրաստանի հավաքականի հետ 2-2 հաշվով ոչ-ոքիից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին:

- Հիմնականում հավասար պայքար էր դաշտում: Վատ չսկսեցինք: Իհարկե՝ մրցակիցը ևս գոլային պահեր ունեցավ:

- Վրաստանի հավաքականը շատ լավ թիմ է, ուժեղ ֆուտբոլիստներ ունի: Այդ իսկ պատճառով, կարելի է ասել, որ ինձ չզարմացրեց ոչնչով:

- Ֆուտբոլում կա նաև մրցակից, որը ճնշում է գործադրում քեզ վրա ու դժվարություններ է ստեղծում: Երկրորդ խաղակեսում մրցակիցն իրականում ավելի քիչ գոլային պահեր ստեղծեց, բայց երկու անգամ գրավեց մեր դարպասը:

- Բայրամյանը շատ լավ ֆուտբոլիստ է և ամեն անգամ ավելի ու ավելի լավ է խաղում: Եվ այս խաղում էլ լավ դրսևորեց իրեն:

- Սպասենք և տեսնենք, թե ինչ վիճակում կլինեն ֆուտբոլիստները, և արդեն ելնելով դրանից՝ որոշում կկայացնենք Էստոնիայի հավաքականի հետ խաղի համար:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0