TotalFootball.am


12.10.20 11:59

Կումանը պատմել է Սուարեսից բաժանվելու պատճառների և Մեսսիի հետ խոսակցության մասին


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը նշել է 33-ամյա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսից բաժանվելու պատճառները, ինչպես նաև պատմել թիմի գլխավոր աստղ Լիոնել Մեսսիի հետ խոսակցության մասին:

«Սուարեսը նորմալ մարզվում էր ու լավ աշխատում: Ի վերջո նա որոշում կայացրեց հեռանալու, բայց ես ասացի նրան. «Եթե դու ինչ-որ պատճառով չլքես «Բարսելոնան», ապա առաջվա պես կլինես թիմի մասնիկն ու կկարողանաս ապացուցել, որ ես սխալ էի քո հաշվով»: Ես նրան լավ եմ վերաբերվում, բայց ակումբը զգում էր, որ մեզ հարկավոր է երիտասարդանալ: Հիմա դա նկատվում է թիմում: Խաղում է Անսու Ֆատին, նա 17 տարեկան է: Մենք ունենք Պեդրի, նույնպես 17 տարեկան, որը ստանում է իր շանսերը: Ռոնալդ Արաուխոն 21 տարեկան է: Տրինկաոն, որը 20 տարեկան է: Մենք նաև ձեռք բերեցինք 19-ամյա Սերժինյո Դեստին: Նրանք բոլորը խաղացողներ են «Բարսելոնայի» ապագայի համար», - ասել է Կումանը:

Մարզիչը նշել է, որ հասկանում է Լիոնել Մեսսիի հիասթափությունը, և հայտնել է, որ քննարկել է նրա հետ այդ իրավիճակը:

«Եթե դուք հանդերձանում ունեք մեկը, որի հետ դուք, ձեր կինը, երեխաները շփվում եք նաև խաղադաշտից դուրս, ապա նման արձագանքն անիմաստ չէ: Ես դա ասել եմ նաև Մեսսիին: «Ես հասկանում եմ, որ դուք հիասթափված եք ու մտածում եք, որ սա խայտառակություն է, նա հեռանում է, բայց դա ակումբի ընտրությունն է»:

«Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուց հետո ես անմիջապես կապ եմ հաստատել Մեսսիի հետ: Գնացել եմ նրա տուն ու զրուցել նրա ապագայի մասին: Նա հստակ արտահայտել է իր դժոգոհությունը: Վերջ ի վերջո նա մնաս, և այն պահից, երբ նա ասաց. «Ես կգնամ այդ քայլին», նա արել է այն ամենը, ինչ ես սպասել եմ իրենից»,- Կումանի խոսքերն է մեջբերել Goal-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0