TotalFootball.am


13.10.20 14:42

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգան կվերսկսվի հոկտեմբերի 17-ին


ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հայտնում է, որ 2020-2021 մրցաշրջանի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ և Հայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ մրցափուլերի հանդիպումները կկայանան  ըստ նախապես հաստատված խաղացանկի։ Այս մասին հաղորդվում է ՀՖՖ պաշտոնական կայքում:

Միաժամանակ տեղեկանում ենք նաև, որ ՀՀ Առաջին խմբի 9-րդ մրցափուլի «Լեռնային Արցախ» - «Ուրարտու-2» հանդիպումը հետաձգվել է։

2020-2021 VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա, Տուր 8

«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ Երևան, Ֆուտբոլի ակադեմիա, 17/10/2020, 16:00

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ Երևան, «Նաիրի», 18/10/2020, 16:00

«Նոա» - «Լոռի», Երևան, «Նաիրի», 17/10/2020, 16:00

«Արարատ» - «Գանձասար-Կապան», Երևան, «Հանրապետական», 18/10/2020, 18:30

«Ուրարտու» - «Վան», Երևան, «Ուրարտու-1», 19/10/2020, 19:00

2020-2021 ՀՀ Առաջին խումբ, Տուր 9

«Ալաշկերտ-2» - «Արարատ-Արմենիա-2»՝ Էջմիածին, ֆուտ.ակադեմիա, 19/10/2020, 16:00

«Արարատ-2» - «Շիրակ-2»՝ Ձորաղբյուր մարզահամալիր, 19/10/2020, 16:00

ԲԿՄԱ - «Սևան»՝ Երևան, Ֆուտբոլի ակադեմիա, 18/10/2020, 16:00

«Վեստ Արմենիա» - «Փյունիկ-2»՝ Ձորաղբյուր մարզահամալիր, 17/10/2020, 16:00

Հավելենք, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ և Հայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ մրցափուլերի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0