TotalFootball.am


14.10.20 13:40

Չեֆերին. «ՈՒԵՖԱ-ն հետևում է Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտին»


ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում, զինված հակամարտության մասին: Հիշեցնենք՝ Ադրբեջանը Եվրո-2020-ի հյուրընկալող երկրներից մեկն է, իսկ մրցաշարը կկայանա 2021-ին:

«Եթե անկեղծ՝ մենք դեռ հետևում ենք այդ կոնֆլիկտին: Դա սկսվել է մի քանի շաբաթ առաջ, այնպես որ, մեզ համար նույնպես դա նորություն է: Մենք առանձնապես չենք խորացել մանրամասների մեջ: Մենք սպորտային կազմակերպություն ենք, ոչ թե քաղաքական: Ուստի չենք ուզում ներքաշվել քաղաքական պայքարի մեջ: Բայց դա տխուր հարց է, և ես հույս ունեմ, որ այն շուտով կավարտվի խաղաղ ելքով:

Կարո՞ղ է արդյոք ՈՒԵՖԱ-ն այս կոնկրետ գործով տեղափոխել Եվրո-2020-ի անցկացման վայրը: Ես չեմ խոսում այդ դեպքի մասին, բայց տեսականորեն մենք կարող էինք Եվրո-ն անցկացնել 12 երկրում, 11-ում, 10-ում, երեքում կամ մի երկրում: Մենք կարող ենք անել այն, ինչ ուզենք: Խնդիրն այն է, որ մենք արդեն շատ աշխատանք ենք կատարել մրցաշարի համար, ամեն ինչ պատրաստ է: Եթե հիմա որոշենք ինչ-որ բան փոխել, դա հսկայական ջանքեր կպահանջի», - Չեֆերինի խոսքերն է մեջբերել Sportschau-ն:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների տնային հանդիպումները տեղափոխեց չեզոք գոտի:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0