Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի Էստոնիա - Հայաստան խաղում առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-1 է:
Խաղի հաշիվը բացվեց 8-րդ րոպեին, երբ Կամո Հովհաննիսյանը Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո գնդակը գլխի հարվածով ուղարկեց մրցակցի դարպասը:
13-րդ րոպեին Էստոնիայի հավաքականի կազմում Ռաունո Սապինենը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Հանդիպման 40-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Սոլոմոն Իմե Ուդոն՝ նշելով նորամուտը մեր ազգային ընտրանու կազմում: