Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս Տալինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում մրցեց Էստոնիայի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Խաղի հաշիվը բացվեց 8-րդ րոպեին, երբ Կամո Հովհաննիսյանը Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո գնդակը գլխի հարվածով ուղարկեց մրցակցի դարպասը՝ բացելով նաև իր գոլերի հաշիվը Ազգային ընտրանու կազմում:
13-րդ րոպեին Էստոնիայի հավաքականի կազմում Ռաունո Սապինենը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Հանդիպման 40-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Սոլոմոն Իմե Ուդոն՝ նշելով նորամուտը մեր ազգային ընտրանու կազմում:
Երկրորդ խաղակեսում գոլեր չարձանագրվեցին:
Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 5 միավորով շարունակում է մնալ երրորդ հորիզոնականում: Էստոնիան 4-րդն է 2 միավորով: