Տալինում չի կայանա Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով Էստոնիայում Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը տեղի չի ունենա», - գրված է ՀՖՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս Տալինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում մրցեց Էստոնիայի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: