TotalFootball.am


16.10.20 12:25

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Մատտեո Սալվինիին


Հայաստանի Ազգային հավաքականի ու իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Թվիթերում» կիսվել է իտալացի քաղաքական գործից Մատտեո Սալվինիի գրառմամբ ու շնորհակալություն հայտնել նրան:

Սալվինին «Հայաստանը ցանկանում է խաղաղություն» գրառմամբ պաստառ էր հրապարակել իր էջում և գրել. «Ոմանց համար կան Ա կարգի մահեր ու Բ կարգի մահեր: Հայաստանում մահացածներն ունեն աշխարհի բոլոր մահացածների արժանապատվությունը: Ֆրանսիան ու Գերմանիան արդեն արտահայտվել են, Իտալիան ոչ մի խոսք չի ասել, իսկ դա վայել չէ այնպիսի երկրին, ինչպիսին մերն է»:

Մխիթարյանը գրել է. «Շնորհակալություն սենատոր Սալվինի, որ բարձրացրիք Ձեր ձայնը հանուն արդարության ու Արցախի ժողովրդի ապրելու իրավունքի»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0