TotalFootball.am


16.10.20 12:40

«Շիրակի» ևս մի սան է զոհվել Արցախում


«Շիրակը» ցավալի լուր է հայտնել առաջնագծից: Ակումբի ևս մի սան է զոհվել Արցախում:

«Մեր սան Իշխան Գրիգորյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո’ր ջան:

«Շիրակ» ՖԱ-ն իր խորին ցավակցություն է հայտնում Գրիգորյանների ընտանիքին և հարազատներին», - գրված է «Շիրակի» էջում:

Ցավալի լուր առաջնագծից: Մեր սան Իշխան Գրիգորյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր...

Posted by SC Shirak on Friday, October 16, 2020

Հիշեցնենք, որ ավելի վաղ զոհվել էին «Շիրակի» սաներ Պավլիկ Մանուկյանն ու Արմեն Գրիգորյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ՊԲ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը լայնածավալ պատերազմական գործողություններ է սկսել՝ խախտելով հրադադարի պայմանագիրը: Թշնամին հրթիռակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0