ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է առաջիկայում կայանալիք Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափի մասին՝ կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման ֆոնին:
«Մենք մշտապես հետևում ենք իրավիճակին, բայց հիմա միանգամայն վստահ ենք, որ մրցաշարը կկայանա: Պլանն այնպիսին է, որ Եվրոն կկայանա հենց այնպես, ինչպես որ պետք է կայանար: Բայց ես նաև պետք է ասեմ, որ մենք կարող ենք Եվրո-ն անցկացնել ոչ թե 2 երկրներում, այլ 11-ում, ութում, հինգում կամ մեկում», - Չեֆերինի խոսքերն է մեջբերել ESPN-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը նախատեսված Եվրո-2020-ը հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով: