TotalFootball.am


17.10.20 15:47

[ՎԻԴԵՈ] #ArtsakhStrong. «Փյունիկը» կխաղա հատուկ մարզաշապիկներով


Հայաստանում սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունից հետո անորոշ ժամկետով ընդհատված VBet Հայաստանի Պրեմիեր լիգան վերադառնում է: 

Երևանի «Փյունիկը» առաջնության վերադարձին պատրաստվում է յուրահատուկ ձևով: Ակումբի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ առաջիկա խաղում թիմը խաղադաշտ է դուրս գալու հատուկ մարզաշապիկներով: Նոր մարզաշապիկների վրա խաղային համարից վերև կլինի #ArtsakhStrong գրառումը:

«Փյունիկը» հոկտեմբերի 18-ին առաջնության 8-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելու է «Ալաշկերտին»:

#ArtsakhStrong

Posted by FC Pyunik on Saturday, October 17, 2020

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-ն լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ: Մարտական գործողությունները շարունակվում են մինչ օրս: Հրթիռահրետակոծվում են խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Կան քաղաքացիական զոհեր ու վիրավորներ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0