Գերմանական Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ «Բորուսիայի»:
«Բորուսիայի» կազմում 76-րդ րոպեին միակ գոլը խփել է Մարկո Ռոյսը:
«Հոֆենհայմի» կազմում խաղին հայտավորված չէր Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:
Այս պարտությունից հետո «Հոֆենհայմը» 6 միավորով 8-րդ հորիզոնականում է: «Բորուսիան» 9 միավորով բարձրացել է 2-րդ հորիզոնական: