TotalFootball.am


17.10.20 21:13

Առաջնագծում զոհվել է «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստը


Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է «Լոկոմոտիվ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Էրիկ Սարյանը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր  վիշտն ու իր զորակցությունը հայտնում Էրիկ Սարյանի ընտանիքին և հարազատներին:

TotalFootball.am-ի խմբագրակազմը ցավակցում է ֆուտբոլիստի ընտանիքին, հարազատներին ու «Լոկոմոտիվ» ՖԱ-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ: Մարտական գործողությունները շարունակվում են մինչ այսօր: Թշնամին հրթիռահրետակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13