VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունել էր «Փյունիկին»: Խաղը կայացավ «Նաիրի» մարզադաշտում և ավարտվեց առանց գոլերի՝ 0-0 հաշվով:
Այս ոչ-ոքիից հետո «Ալաշկերտը» վաստակած 8 միավորով 2-րդ հորիզոնականում է: «Փյունիկն» ունի 5 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: