VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Արարատը» հյուրընկալել էր «Գանձասար-Կապանին»: Խաղը կայացավ «Հանրապետական» մարզադաշտում և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1:
Խաղի հաշիվը 39-րդ րոպեին բացեց Մորի Կոնեն: Առաջին խաղակեսն ավարտվեց «Արարատի» հաղթանակով: Երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ 86-րդ րոպեին Վբեյմար Անգուլոն հավասարեցրեց հաշիվը: «Արարատին» հաղթանակ պարգևեց փոխարինման դուրս եկած Էդգար Մալաքյանը՝ Գրիգոր Մելիքսեթյանի դարպասը գրավելով ավելացված 3-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Արարատը» 9 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական: «Գանձասար-Կապանը» 4 միավորով 9-րդ հորիզոնականում է: