TotalFootball.am


19.10.20 00:48

[ՎԻԴԵՈ] Մխիթարյանը նպաստեց «Ռոմայի» վստահ հաղթանակին


Ա Սերիայի 4-րդ տուրում «Ռոման» հաղթեց «Բենեվենտոյին»: Խաղը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում և ավարտվեց 5-2 հաշվով:

Հանդիպման հաշիվը  5-րդ րոպեին հյուրերի կազմում բացեց Գանլուկա Կապրարին: 31-րդ րոպեին Պեդրոն հավասարեցրեց հաշիվը: 4 րոպե անց Մխիթարյանի փոխանցումից գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն: «Գայլերն» ընդմիջման գնացին հաղթողի կարգավիճակում: Ընդմիջումից հետո՝ 55-րդ րոպեին Ջանլուկա Լապադուլան հավասարեցրեց հաշիվը: 69-րդ րոպեին Ջորդան Վերետուն անվրեպ իրացրեց 11-մետրանոցն ու կրկին առաջ մղեց «Ռոմային»: 77-րդ րոպեին Մխիթարյանը գոլային փոխանցումների դուբլ ձևակերպեց և օգնեց Ջեկոյին՝ այս խաղում դառնալ դուբլի հեղինակ: Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին հաշիվը 5-2 դարձրեց Կառլես Պերեսը: Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 7 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0