TotalFootball.am


19.10.20 20:16

Կուման. «Մեսսիի դեմ առարկություններ չունեմ, բայց նա կարող է ավելի լավ խաղալ»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի խաղը, որը Պրիմերայի 4 խաղում ընդամենը 1 գոլ է խփել:

«Հնարավոր է՝ Լեոյի ելույթները հիմա կարող են ավելի լավը լինել, բայց նա երջանիկ է թիմում: Նա քրտնաջան աշխատում է, և ցանկանում է առաջ տանել թիմակիցներին: Ես առարկություններ չունեմ նրա դեմ: Չեմ կասկածում նրա արդյունավետությանն ու այն բանին, որ հաջորդ խաղերում կտեսնենք նրա լավագույն որակները:

Հնարավորություններ կան թիմային խաղը բարելավելու համար: Դժգոհ եմ վերջին արդյունքներից, բայց տեսնում եմ, որ ֆուտբոլիստները երջանիկ են ակումբում: Իմ առաջդրանքն է՝ փորձել բարելավել նրանց խաղը», - Կումանի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0