TotalFootball.am


19.10.20 21:00

Դեսիրեի դուբլը «Վանի» նկատմամբ հաղթանակ պարգևեց «Ուրարտուին»


VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի վերջին խաղում «Ուրարտուն» ընդունել էր «Վանին»: Խաղը կայացավ «Ուրարտու» մարզադաշտում և ավարտվեց 2-0 հաշվով:

Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց Ջոնել Դեսիրեն: 48-րդ րոպեին Դեսիրեն վրիպեց 11-մետրանոցից: Հիմնական ժամանակի ավելացված 4-րդ րոպեին Դեսիրեն դուբլի հեղինակ դարձավ ու ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Վանը» 8 միավորով նահանջեց 3-րդ հորիզոնական:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0