TotalFootball.am


20.10.20 23:31

«Փյունիկը» բարեգործական աճուրդի է հանել «Ալաշկերտի» հետ խաղի մարզաշապիկները


Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում Երևանի «Փյունիկը» խաղադաշտ դուրս եկավ հատուկ մարզաշապիկներով: Ակումբը նախապես կարճ տեսանյութ էր ներկայացրել դրանց պատրաստման ընթացքից: Խաղին թիմը կրում էր Artsakh Strong գրառումով մարզաշապիկներ:

Արդեն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Փյունիկի» մամուլի ծառայությունը հաղորդեց, որ այդ մարզաշապիկները ներկայացվում են բարեգործական աճուրդի:

«Այսօր դրանք հանվում են վաճառքի, որպեսզի յուրաքանչյուր երկրպագու կարողանա իր ներդրումն ունենալ ընդհանուր գործին: Մարզաշապիկների վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Արցախին ՝ օգնելու նրանց, ովքեր պաշտպանում են մեր սահմանը: Միացեք մեր նախաձեռնությանը։ Այն մեզ ավելի ուժեղ է դարձնում: #ArtsakhStrong

Հասցե` Սայաթ-Նովայի պողոտա 40/1, Մեգասպորտ», - գրված է «Փյունիկի» էջում:

Արաս Օզբիլիզի մարզաշապիկի աճուրդի հղումը՝ ԱՅՍՏԵՂ:





  Լրահոս



Նորություններ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6