TotalFootball.am


21.10.20 16:29

«Բարսայի» 17-ամյա հարձակվողը ՉԼ-ում նորամուտից հետո տաքսիով է տուն գնացել


«Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Լոպեսը ՉԼ խմբային փուլի առաջին տուրի՝ «Ֆերենցվարոշի» դեմ խաղից հետո զարմացրել է երկրպագուներին: 

Հունգարական թիմի հետ խաղը 17-ամյա ֆուտբոլիստի համար գլխավոր եվրագավաթային մրցաշարում նորամուտն էր: Բացի դրանից, Պեդրոյին հաջողվեց աչքի ընկնել արդյունավետ գործողություններով. փոխարինման դուրս գալով 62-րդ րոպեին՝ նա 20 րոպե անց գոլի հեղինակ դարձավ: Արդյունքում «կապտանռնագույնները» հաղթեցին 5-1 հաշվով:

Ի տարբերություն ավագ խաղընկերների՝ Լոպեսը «Կամպ Նոուն» լքելու համար ընտրել էր ամենահամեստ տարբերակը: Հանդիպման ավարտից որոշ ժամանակ անց երկրպագուները նկատել էին, որ մարզադաշտի տարածքից տաքսի է գնում, որի միջից նրանց բութ մատն է ցույց տալիս Պեդրոն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0