TotalFootball.am


23.10.20 16:32

«Արարատը» խզել է լեգեոներ հարձակվողի հետ պայմանագիրը


«Արարատի» լեգեոներ հարձակվողներից մեկն այլևս թիմում չէ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Փոխադարձ համաձայնությամբ խզվել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի և Ալեքսանդր Կոզլովի միջև պայմանագիրը:

Ռուս հարձակվողը «Արարատին» էր միացել 2019-ի ամռանը: Նախորդ մրցաշրջանում Կոզլովն «Արարատի» կազմում մասնակցել է 19 խաղի և դարձել է 4 գոլի հեղինակ:

Երևանյան ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ու հետագա հաջողություններ մաղթել:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13