TotalFootball.am


23.10.20 17:44

Հայկական Երկրորդ հեռուստաալիքը կվերսկսի ԱՊԼ-ի խաղերի ցուցադրումը


H2-ը կրկին սկսում է ցուցադրել ֆուտբոլային հանդիպումներ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է հեռուստաալիքի սպորտային մեկնաբան Հարություն Մինասյանը:

«Հարգելի ընկերներ, հետևորդներ, ֆուտբոլասերներ: Հայկական երկրորդ հեռուստաալիքի տնօրինությունը, երկար քննարկումների արդյունքում, ինչպես նաև հեռուստադիտողների խնդրանքով, որոշել է կրկին ցուցադրել ֆուտբոլ:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից երեք խաղ կհեռարձակվի:

Հոկտեմբերի 24-ին, ժամը 20:30-ին «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»,

ժամը 23:00՝ «Լիվերպուլ» - «Շեֆիլդ Յունայթեդ»

Հոկտեմբերի 25-ին , ժամը 23:15-ին «Արսենալ» - «Լեսթեր Սիթի»», - գրել է Հարություն Մինասյանը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0