Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» նկատմամբ Պրիմերայի 7-րդ տուրում տարած հաղթանակի մասին (3-1):
«Այս հաղթանակը «Կլասիկոյում» արդարացրեց մեր անհաջող շաբաթը «Կադիսին» ու «Շախտյորին» պարտվելուց հետո: Սա լրացուցիչ մոտիվացիա էր, մենք էնտուզիազմով էինք նայում սրան: Բարդ շաբաթ էր: Մենք չկարողացանք խուսափել այդ անհաջողության գծից: Մի կողմ ենք թողնում քննադատությունը: Սկզբունքային մրցակցի հարկի տակ հաղթանակը միշտ լավ է:
Մադրիդում ճգնաժամային շաբաթը երկու խաղ էր, մենք պետք է շարունակենք մեր ճանապարհը՝ մի կողմ թողնելով քննադատությունը, որը փորձում է փչացնել լավ մթնոլորտը թիմում:
Երկու անընդմեջ պարտությունը երբեք լավ բանի չեն տանում, այդ բացասական էներգիան զգացվում է, բայց մենք վետերաններ ենք, կհաղթահարենք դա: Մենք չենք կարող վայելել այս հաղթանակը, պետք է առաջ շարժվենք», - Ռամոսի խոսքերն է մեջբերել AS-ը: