Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 5-1 հաշվով հաղթեց «Բոլոնյային»: «Գայլերի» կազմում գոլով ու գոլային փոխանցումով աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: Աչքի ընկան նաև Էդին Ջեկոն, Ջորդան Վերետուն, Լորենցո Պելեգրինին:
Խաղից հետո «Ռոման» Twitter-ում երկրպագուներին առաջարկում է ընտրել Հանդիպման լավագույն ֆուտբոլիստին:
Կոչմանը հավակնում են Հենրիխ Մխիթարյանը, Լորենցո Պելեգրինին, Ռիկ Կարսդորպը և Էդին Ջեկոն:
Retweet if Henrikh Mkhitaryan was your #ASRoma@qatarairways Man of the Match against Bologna pic.twitter.com/cxEFfyMMQl
— AS Roma English (@ASRomaEN) December 13, 2020