«Լիվերպուլն» ու ԱՊԼ-ն աջակցել են ակումբի դարպասապահ Ալիսոն Բեքերին, որի ընտանիքում կորուստ կա:
Ֆուտբոլիստի հայրը՝ Ժոզե Բեքերը նախօրեին գնացել է իր տիրապետության տակ գտնվող տարածքի ջրամբարներից մեկը, ինչից հետո սուզվել է դրա մեջ ու կորել: Դեպքի վայր են ժամանել փրկարարներ: Առավոտյան Բեքեր ավագին գտել են մահացած: Մահվան պատճառն առայժմ չի հստակեցվում:
«Դուք երբեք միայնակ չես լինի», գրել է ակումբի մամուլի ծառայությունը: «Աղոթքներ ու ցավակցություններ այս դժվարին պահին Ալիսոնին, նրա ընտանիքին ու ընկերներին», - գրել է ԱՊԼ-ի թվիթերյան էջը: