Մադրիդի «Ռեալը» երեկ՝ փետրվարի 24-ին, հաղթեց «Ատալանտային» (1-0) ՉԼ 1/8 եզրափակչում:
Մադրիդյան ակումբը դարձավ միակ իսպանական թիմը, որին հաջողվել է հաղթել մրցաշարի այս փուլի առաջին խաղում:
Ավելի վաղ «Բարսելոնան» խոշոր հաշվով պարտվել էր ՊՍԺ-ին (1-4), «Սևիլյան» 2-3 հաշվով զիջել էր «Բորուսիային», իսկ «Ատլետիկոն» նվազագույն հաշվով զիջել էր «Չելսիին»:
«Ռեալի» ու «Ատալանտայի» միջև պատասխան խաղը կկայանա մարտի 16-ին: