ԵԼ 1/16 եզրափակչի՝ «Բրագայի» հետ խաղին ընդառաջ Ստեֆան Էլ Շարավին խոսել է իր սպասելիքներից: Նա խաղի նախօրեին հարցազրույց է տվել Sky Sports-ին:
«Ես վաղուց չեմ խաղացել, բայց ֆիզիկապես պատրաստ եմ: Մենք լավ աշխատանք ենք կատարել, ու ես թիմի հետ մարզվում եմ արդեն 2 շաբաթ: Սա շատ կարևոր խաղ կլինի ինձ ու թիմի համար: Խաղադաշտում անցկացրած ամեն րոպեն ինձ միայն վստահություն է տալիս: Հաջորդ փուլին որակավորվելու հարցը դեռ փակված չէ:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ մարզիչն ասում է, որ խաղամ ավելի կենտրոնում, օգնեմ թիմակիցներիս կամ հարվածեմ դարպասին: Դա, անխոս, դեր է, որ ինձ մոտ ոչ մի խնդիր չի առաջացնում: Ես կարող եմ խաղալ ինչպես աջից, այնպես էլ ձախից, գլխավորը՝ օգնել թիմին», - ասել է Էլ Շարավին: