«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծիք է հայտնել ակումբի նախկին հարձակվող Ռոնալդոյի մասին:
«Չեմ կարծում, որ Ռոնալդոյի ֆենոմենը լրացուցիչ բնութագրման կարիք ունի: Նա կատարյալ խաղացող էր: Ես միշտ ասում եմ. «Կան մարդիկ, որոնք ֆուտբոլ են խաղում, ու կան մարդիկ, որոնք հենց ֆուտբոլն են: Ինձ համար նա հենց ֆուտբոլն է:
Բոլորն ուզում էին խաղալ նրա պես, բոլորն ուզում էին դառնալ Ռոնալդո: Նա լիովին փոխեց ֆուտբոլն իր շարժումներով, իր դրիբլինգով, որը ես անվանում եմ «օձ»:
Ինձ համար նա է, ոչ թե ուրիշ մեկը, ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը», - Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերել Discovery+-ը: