TotalFootball.am


01.12.16 22:51

Fanclubs CUP 2016. Տիգրան Համբարձումյան. «Հիասթափություն կա, քանի որ «Արարատի» դեմ մենք փայլուն խաղ ցուցադրեցինք»


Fanclubs CUP 2016 ֆուտզալի սիրողական մրցաշարի մասնակից «Դեպորտիվո» թիմը քառորդ եզրափակչում հետխաղյա 6մ. հարվածաշարով (4-4/ 2-4) պարտվեց «Արարատին» և դուրս մնաց հետագա պայքարից: «Դեպորտիվոյի» ավագ Տիգրան Համբարձումյանը մեզ հետ զրույցում պատմեց ինչպես այդ խաղի, այնպես էլ այս մրցաշարին իրենց մասնակցության մասին.

- Տիգրա՛ն, ինչպե՞ս կամփոփեք ձեր թիմի ելույթները Fanclubs CUP-ում: Հիասթափություն կա՞:

Նախ պետք է շնորհակալություն հայտնեմ մեր թիմի բոլոր տղաներին հիանալի խաղ ցուցադրելու համար, բոլորս մինչև վերջ նվիրվել էինք խաղին: Ընդհանուր առմամբ լավ ելույթ ունեցանք, բայց ցավոք բախտը մեզ չժպտաց 6-մետրանոց հարվաշարի ժամանակ: Այո, հիասթափություն կա, քանի որ «Արարատի» դեմ մենք փայլուն խաղ ցուցադրեցինք:

- Այդ խաղը կարելի է մրցաշարում մինչ այս տեղի ունեցած ամենալարվածը համարել: Սպասու՞մ էիք, որ խաղը նման ընթացք կունենա ու ըստ Ձեզ՝ ինչու՞ չստացվեց հաջողության հասնել:

- Գիտեինք, որ «Արարատն» ուժեղ թիմ է, և անզիջում պայքար է սպասվում, կարելի է ասել, որ սպասում էինք խաղի նման ընթացքի: Պահեր ունեինք, որ կարող էինք օգտագործել, կարծում եմ՝ բախտը մեզ չժպտաց, բայց չեմ կարող չնշել «Արարատի» դարպասապահի փայլուն խաղը, մի քանի հիանալի սեյվ կատարեց:

- Իսկ ի՞նչ տպավորություններով եք հեռանում մրցաշարից:

- Շատ լավ: Կցանկանամ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին: Հաշվի առնելով խմբային փուլի հաղթահարումը՝ կարելի է մրցաշարը ստացված համարել մեզ համար, բայց սպասելիքներն ինչ-որ առումով չարդարացան, քանի որ նպատակ ունեինք ավելի հեռու գնալու:

Մրցաշարին մասնակցելը մեզ նախևառաջ փորձ տվեց, քանի որ մենք երիտասարդ թիմ ունենք, ու նման մրցաշարերի մասնակցելով մեր թիմը միայն կշահի և կուժեղանա:





  Լրահոս



Fanclubs CUP


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  13  27
Գանձասար-Կապան  13

 20

Շիրակ  13  19
Բանանց  13  18
Փյունիկ  12  11
Արարատ  12   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1