TotalFootball.am


19.12.16 11:49

Fanclubs CUP 2016. «Լեոյի» մարզիչ. «Այստեղ մենք խաղացողներ ենք պատրաստում՝ ֆուտզալի Հայաստանի առաջնությանը մասնակցող մեր թիմի համար»


Fanclubs CUP 2016 ֆուտզալի սիրողական մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց «Լեոն»՝ եզրափակչում 4-2 հաշվով առավելության հասնելով «Արարատի» նկատմամբ: Հանդիպումից հետո TF-ի թղթակիցը զրուցեց «Լեոյի» մարզիչ Արթուր Գալստյանի հետ.

«Լարված խաղ էր, ինչը եզրափակչի պարագայում միանգամայն բնական է. թույլ թիմերը չէին հասնի մինչև եզրափակիչ: Առաջին խաղակեսում մենք արեցինք այն, ինչը մեր առջև դրել էինք, իսկ երկրորդ խաղակեսում ինչ-որ բան չստացվեց: Մրցակիցը, հավանաբար, ֆիզիկապես ավելի ուժեղ գտնվեց, ինչի պատճառով մենք մի փոքր դժվարություններ ունեցանք, բայց կարևորը՝ կարողացանք հաղթել:

Մրցաշարին շատ լուրջ էինք պատրաստվել, չգիտեմ՝ մյուս թիմերն ինչպես, բայց մենք շաբաթական երեք անգամ մարզումներ ենք անցկացնում: Լուրջ նպատակներ ունենք, և ոչ միայն՝ սիրողական մրցաշարի մասնակցության հետ կապված: Մենք ունենք մեր թիմը, որը մասնակցում է Հայաստանի ֆուտզալի առաջնությանը, այստեղ մենք խաղացողներ ենք պատրաստում, որոնք հետագայում կտեղափոխվեն բարձրագույն լիգա: Առհասարակ յուրաքանչյուր մրցաշարի շատ լուրջ ենք պատրաստվում:

Էլ ինչի շնորհիվ կարողացանք հաջողությա՞ն հասնել. ամեն դեպքում մեր թիմում խաղակցվածության մակարդակը շատ բարձր է, միմյանց ավելի լավ էին հասկանում: Ու ավելի գրագետ էինք գործում, քանի որ մենք ավելի լուրջ մարզումներ ենք անցկացնում՝ ֆուտզալային թեմաներով:

Ինչ վերաբերում է այսօրվա մեր մրցակցին, պետք է ասեմ, որ կամային շատ լավ հատկանիշներով օժտված թիմ էր: 4-0 հաշվով պարտվելիս՝ «Արարատը» չհանձնվեց, շարունակեց իր խաղը: Ինչպես արդեն նշեցի՝ ֆիզիկապես ավելի պինդ թիմ էր: Կամային լավ որակներ ուներ:

Որն է լինելու մեր հաջո՞րդ քայլը. կշարունակենք մասնակցել տարատեսակ մրցաշարերի: Մենք այստեղ որքան շատ աշխատենք, ավելի շատ խաղացողներ պատրաստենք, այնքան մեր հիմնական թիմի համար ավելի լավ կլինի: Սա կարծես մեզ համար դարբնոց լինի. մենք այստեղ խաղացողներ ենք պատրաստում Հայաստանի առաջնությանը մասնակցող մեր թիմի համար»:





  Լրահոս



Fanclubs CUP


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  12  26
Գանձասար-Կապան  12

 19

Շիրակ  12  18
Բանանց  12  17
Փյունիկ  11  8
Արարատ  11   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1