TotalFootball.am


07.12.17 23:42

Fanclubs CUP 2017. Մինաս Պողոսյան. «Մրցաշարի այս հատվածում թույլ թիմեր չկան, առջևում ավելի լուրջ պայքար է սպասվում»


Fanclubs CUP 2017 ֆուտզալի սիրողական մրցաշարի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթանակի հասավ «Արարատ Մոսկվայի» նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա «Արարատի» հետ:

Լարված խաղից հետո իր տպավորությունների մասին TF թղթակցի հետ զրուցեց ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստ Մինաս Պողոսյանը:

- Բավականին լարված խաղ ստացվեց: Տեխնիկապես շատ լավ պատրաստված ֆուտբոլիստներ էին և մեր կազմում, և մրցակցի կազմում: Կային ֆուտբոլիստներ, ովքեր շատ փորձառու են, խաղացել են տարբեր ակումբներում: Շատ գրագետ խաղ էր ընթանում: Մենք կարողացանք կամային հաղթանակ տանել` ուժերը մինչև վերջ լարելով: Մեզ օգնեցին մեր նպատակասլացությունը, ցանկությունը: Ու տեսնում եք արդյունքը. վերջին պահին կարողացանք հաղթական գոլը խփել:

- Հոգեբանորեն պատրա՞ստ էիք, որ գուցե խաղը հասներ 6-մետրանոցներին:

- Հաշիվը հավասարեցնելու առաջին իսկ պահից մենք արդեն հոգեբանորեն պատրաստ էինք հաղթանակի: Միայն մի փոքր ձգձգվեց: Մենք հավատում էինք մեր հաղթանակին ու ուզում ենք գնալ մինչև վերջ:

- Մրցաշարում ձեր ուղին մի փոքր բարդ ստացվեց: Ինչպե՞ս կամփոփեք այն:

- Այո, մենք խմբից դուրս եկանք 3-րդ տեղով, խաղից խաղ ավելի հավաքվեցինք, սկսեցինք ավելի գրագետ գործել, բոլորս իրար սկսել էինք շատ լավ հասկանալ: Կարծում եմ` լավ կլինի: Մինչև եզրափակիչ գնալու ենք (ծիծաղում է` հեղ.): Նպատակը միայն հաղթանակն է: Նախորդ զրույցում էլ եմ ասել: 4-րդ անգամն ենք մասնակցում մրցաշարին, ու միշտ էլ նպատակը եղել է հաղթանակը: Թե ինչպես կդասավորվեն դեպքերը, ժամանակը ցույց կտա:

- Կիսաեզրափակչին ինչպե՞ս եք պատրաստվելու:

- Ավելի լարված խաղ է սպասվում: Պատրաստվելու ենք նույն կերպ: Մեր մրցակիցը շատ ուժեղ թիմ է: Մրցաշարի այս հատվածում արդեն թույլ, կիսապրոֆեսիոնալ թիմեր չկան, բոլորը շատ լավ պատրաստված են: Ինձ թվում է` առջևում շատ ավելի լուրջ պայքար է սպասվում: 





  Լրահոս



Fanclubs CUP


 

Ալաշկերտ  15  30
Գանձասար-Կապան  15

 24

Բանանց  15  22
Շիրակ  15  19
Փյունիկ  15  17
Արարատ  15   9



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1