TotalFootball.am


14.03.18 01:23

Fanclubs CUP 2018. Հայկ Մինասյան. ««Յուվենտուսում» շատ փոփոխություններ են եղել, բայց նպատակը չեմպիոնությունն է»


Fanclubs CUP 2018 ֆուտզալի սիրողական մրցաշարի առաջին տուրում նախորդ մրցաշրջանի ֆինալիստ «Յուվենտուսն» ուժերը չափեց այս առաջնության նորեկ «Ֆալկոնսի» հետ ու 5-4 հաշվով դժվարին հաղթանակ տարավ:

Խաղից հետո «Յուվենտուսի» ավագ Հայկ Մինասյանը պատասխանել է TF թղթակցի հարցերին:

- Խմբային փուլը հաղթանակով մեկնարկեցիք: Ի՞նչ տպավորություններ ու զգացողություններ են:

- Առաջին խաղը շատ դժվար ստացվեց: Մեր թիմում շատ փոփոխություններ են եղել, դեռ խաղային ձեռագիր չունենք: Թիմում բոլորն էլ փորձառու են, պարզապես իրար հետ գրեթե չենք խաղացել: Խաղից խաղ կավելացնենք ու կբարելավենք մեր խաղը:

- Մրցաշարում շատ են նորեկները: Դա որքանո՞վ է հետաքրքրացնում, ինչպես նաև բարդացնում մրցաշարը:

- Այսքան շատ նորեկների առկայությունը միանշանակ կբարդացնի մրցաշարը, քանի որ ավելի հեշտ է խաղալ այն թիմերի դեմ, որոնց հետ նախկինում էլ հանդիպել ենք: Նոր թիմերից չգիտես՝ ինչ սպասել: Նրանք անկանխատեսելի են, ու հենց դա էլ հետաքրքրացնում է մրցաշարը: Մեր մրցակիցն էլ նորեկ էր ու շատ ամուր թիմի տպավորություն թողեց: Կարծում եմ՝ որքան շատ լինեն նորեկները, այնքան հետաքրքիր կլինի մրցաշարը:

- «Յուվենտուսը» նոր չէ Fanclubs-ում: Ձեզ համար ինչպիսի՞ն են եղել նախորդ մրցաշարերը: Որքանո՞վ եք կարողացել հասնել թիմի նպատակներին:

- Նախորդ մրցաշարում լավ հանդես եկանք, հասանք մինչև եզրափակիչ: Ցավոք, այնտեղ պարտվեցինք: Ընդհանուր առմամբ, դրական ելույթներ են եղել:

- Այս մրցաշրջանում թիմի դեմ դրված առաջադրանքը ո՞րն է:

- Այս մրցաշարին մասնակցում ենք միայն չեմպիոնության համար: Ինչպես նշեցի՝ թիմում փորձառու տղաներ են հավաքված, և մեր միակ նպատակը հաղթանակն է մրցաշարում: Հուսով եմ՝ այս անգամ դա մեզ կհաջողվի:





  Լրահոս



Fanclubs CUP


 

Ալաշկերտ  30  50
Բանանց  30

 44

Գանձասար - Կապան  30  43
Շիրակ*  30  38
Փյունիկ  30  36
Արարատ  30  21

 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1