TotalFootball.am


20.04.19 00:39

Fanclubs CUP-2019. Տեղեկություն 3-րդ տուրի խաղացանկի մասին


Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարի խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրի ևս երկու հանդիպում կկայանա երեքշաբթի՝ ապրիլի 23-ին:

Այդ օրը կխաղան E խմբում ընդգրկված թիմերը: Ժամը 20:30-ին խմբի առաջատար «Յուվենտուսը» (6 միավոր) կմրցի «Սպարտակի» հետ, որը 4 միավոր ունի իր ակտիվում ու դեռևս չի ապահովել հաջորդ փուլում իր մասնակցությունը:

Ժամը 21:30-ին մեկնարկելիք խաղում միմյանց հետ կմրցեն «Ֆալկոնսն» ու «Մետալուրգը»: «Ֆալկոնսի» ակտիվում մեկ միավոր կա ու տեսականորեն՝ թիմը դեռ պահպանում է խմբային փուլի արգելքը հաղթահարելու շանսերը:

Հիշեցնենք՝ 3-րդ տուրը մեկնարկել է ապրիլի 18-ին կայացած «Բարսելոնա»- «Վուլվերհեմփթոն» խաղով (13:4):

Եվս 6 հանդիպում կկայանա շաբաթ՝ ապրիլի 21-ին: Խաղերի ժամանակցույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

Տուրի մյուս խաղերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:





  Լրահոս



Fanclubs CUP


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0