Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարի եզրափակիչը՝ «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև, կկայանա երեքշաբթի՝ հունիսի 4-ին:
Հանդիպումը կկայանա նախկին «Միկա» մարզադահլիճում և կմեկնարկի ժամը 21:45-ին:
Իսկ մինչ այդ՝ ժամը 20:00-ին, երրորդ տեղի համար խաղ կանցկացնեն «Աթլետիկո Մադրիդն» ու «Լիվերպուլը»:
Խաղերի մուտքն ազատ է: