Ավարտվեց Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարը:
Երրորդ տարին անընդմեջ մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճեցին «Յուվենտուսի» երկրպագուները, որոնք եզրափակչում 9:3 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարան «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:
Ինչ վերաբերում է 3-րդ տեղի համար պայքարին, ապա «Լիվերպուլն» այդ դիմակայությունում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մադրիդի «Աթլետիկոյի» երկրպագուների նկատմամբ ու նվաճեց բրոնզե մեդալները:
Եզրափակչից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը: