Fanclubs CUP-2019 ֆուտզալի սիրողական մրցաշարի եզրափակչից հետո կայացել է նաև մրցանակաբաշխության արարողությունը:
«Յուվենտուսի» խաղացողները, որոնք եզրափակչում 9:3 հաշվով հաղթանակ էին տարել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, ստացել են չեմպիոնական գավաթն ու մեդալները:
Գավաթով և մեդալներով են պարգևատրվել նաև երկրորդ տեղը զբաղեցրած «Մանչեսթեր Սիթին» և երրորդ տեղը զբաղեցրած «Լիվերպուլը»:
Ինչ վերաբերում է անհատական մրցանակներին, ապա մրցաշարի լավագույն ռմբարկու է ճանաչվել «Յուվենտուսի» խաղացող Խորեն Մանուչարյանը՝ խփած 14 գոլով:
Մանուչարյանին լավագույն ռմբարկուի մրցանակը հանձնել է Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Աղվան Մկրտչյանը:
Fanclubs CUP-2019-ի լավագույն դարպասապահ է ճանաչվել Հարություն Ղարիբյանը «Յուվենտուսից», որն ի դեպ երկրորդ տարին անընդմեջ արժանացավ այս մրցանակին:
Հարություն Ղարիբյանին լավագույն դարպասապահի մրցանակը հանձնեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:
Իսկ լավագույն խաղացողը դարձյալ «Յուվենտուսի» ներկայացուցիչ Վահագն Արաբյանն էր:
Վահագնին իր մրցանակը հանձնեց Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Նշենք՝ անհատական մրցանակներ ստացած խաղացողների համար մրցաշարի գործընկեր MUNICH Armenia ընկերությունը նվերներ էր պատրաստել: