TotalFootball.am


19.04.13 17:03

Բարձրագույն խու՛մբ, մենք գալիս ենք. TF-ը հյուրընկալվել էր «Ալաշկերտի» կողմից


Այն բանից հետո, երբ «Ալաշկերտ» ակումբը անհասանելի դարձավ առաջին խմբում մրցակիցների համար և պաշտոնապես դարձավ 2012/13 մրցաշրջանի առաջին խմբի հաղթող, Totalfootball.am-ի թղթակիցներ Նարե Հովհաննիսյանն ու Ստելլա Բաբլոյանը այցելեցին «Նաիրի» մարզադաշտ և ներկա գտնվեցին ակումբի հերթական մարզմանը: Ակումբի ղեկավարության և ֆուտբոլիստների հետ զրույցներում նրանք փորձեցին պարզել և մեր ընթերցողներին փոխանցել ակումբի ներսում տիրող տրամադրությունների մասին: 

Ստեղծման ժամանակ ունեցած բոլոր սպասելիքներն արդարացել են

2011 թվականին  «Բագրատ տուր» տուրիստական գործակալության տնօրեն Բագրատ Նավոյանի հովանավորությամբ ստեղծվեց «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը: Կարճ ժամանակում ակումբը կարողացավ համալրվել երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստներով և հաջողություններ գրանցել իր ակտիվում: 

Բագրատ Նավոյանը նշեց, որ ակումբի ստեղծման գաղափարին նպաստել է ֆուտբոլի հանդեպ տածած մեծ սերը, ինչպես նաև այն, որ ժամանակին ինքն էլ զբաղվել է ֆուտբոլով:

«Կարելի է ասել թիմն արդեն մեկ տարի է ինչ գոյություն ունի և նրա առջև սկզբից էլ դրված է եղել  մեկ նպատակ, որ անպայման պետք է գրավել առաջին տեղը, ստանալ փոքր ոսկե մեդալները և մասնակցել 2013-14 թթ. Բարձրագույն խմբի առաջնությանը: Առջևում դեռ ունենք 4-5 խաղ, բայց թիմն իր առջև դրված բոլոր խնդիրներն ամբողջովին կատարել է, նվաճել է չեմպիոնի կոչումը և թիմն արդեն պատրաստ է օգոստոս ամսին հանդես գալ Բարձրագույն խմբում:

Մենք չցանկացանք որպես նոր ստեղծված թիմ մեխանիկորեն հայտնվել Բարձրագույն խմբում, այլ նպատակ էինք դրել գրավել առաջին հորիզոնականն ու այդ կերպ նվաճել Բարձրագույն խմբի ուղեգիրը: 

Հիմա մեր հաջորդ խնդիրը Բարձրագույն խմբում եթե ոչ առաջին, ապա գոնե 2-րդ կամ 3-րդ հորիզոնականը զբաղեցնելն է, որպեսզի չեմպիոնի կամ փոխչեմպիոնի կոչումը նվաճելով թիմը հետագայում կարողանա մասնակցել Եվրոգավաթի խաղերին»,- նշում է ակումբի նախագահը:

«Չնայած «Նաիրի»-ում մեզ տանն ենք զգում, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ եմ նպաստել ֆուտբոլի զարգացմանը նաև Մարտունի քաղաքում»

«Ալաշկերտ»-ն իր մարզումներն վաղուց անցկացնում էր «Նաիրի» մարզադաշտում և իմանալով մարզադաշտի վաճառքի մասին ակումբի ղեկավարությունը որոշում է ձեռք բերել արդեն հարազատ դարձած մարզադաշտը:

Չնայած թե՛ ակումբի  ղեկավարության և թե՛ ֆուտբոլիստների կարծիքով մարզադաշտի պայմաններն այնքան էլ չեն բավարարում լիարժեք պարապմունքներ  անցկացնելու համար, այնուամենայնիվ թիմը շարունակում է մարզվել իր բնականոն հունով:

Բագրատ Նավոյանը հավաստիացրեց, որ իրենք սպասում են առաջնության ավարտին, որպեսզի ավարտին հասցնեն  մարզադաշտի ՝ արդեն սկսված վերանորոգման աշխատանքները.

Բագրատ Նավոյանն ապրում է ֆուտբոլով և նույնիսկ ընկերական խաղերում հաղթանակներ է ակնկալում

«Որոշ աշխատանքներ արդեն իսկ կատարվել են: Վերանորոգումներ են կատարվել հանդերձարաններում, մարզադաշտի դիմաց արդեն կա ավտոկայանատեղի, իսկ պարապմունքների համար նախատեսված դաշտը պատրաստ կլինի մեկ ամսից: Մարզադաշտի վերանորոգումն ամբողջովին նպատակ ունենք ավարտին հասցնել 2015 թվականին»:

Չնայած խոստացված վերանորոգման աշխատանքներին, Նավոյանը նշեց, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ինքը պատրաստ է ձեռք բերել կամ վարձակալել նաև Մարտունի քաղաքի մարզադաշտը.

«Եթե տեղի ղեկավարությունը, մարզադաշտի սեփականատերը համաձայնեն վարձակալության տան կամ վաճառեն մարզադաշտը, մենք այսօր էլ պատրաստ ենք ձեռք բերել այն և զարգացնել ֆուտբոլը Մարտունիում և մեր հետագա խաղերն էլ անցկացնել այնտեղ: Գիտեմ դա ինչ է նշանակում. ամբողջ քաղաքը մեր կողքին կլինի և նրանց աջակցությունը մեզ հոգեբանորեն կտրամադրի, որպեսզի միշտ հաղթենք: Քանի որ ես ծնունդով Մարտունի քաղաքից եմ, ապա եթե լավ բան եմ անում, կցանկանայի դա անել  իմ քաղաքի համար:

Մարտունիում շատ շնորհալի երեխաներ կան, ովքեր հույս ունեմ ապագայում կներգրավվեն մեր թիմում: Այս պահին էլ մեր թիմում ծնունդով Մարտունուց 4-5 ֆուտբոլիստ կա և մեր հիմնական նպատակն այն է, որ թիմի կորիզը լինեն մարտունեցիներ :

Իմ խնդրանքն այն է, որ եթե  հնարավորություն կա Մարտունու մարզադաշտը թեկուզ վարձակալությամբ մեզ տրամադրեն, որպեսզի Բարձրագույն խմբի առաջնության  մեր խաղերն անցկացնենք տվյալ մարզադաշտում: Մենք պատրաստ ենք գնել, վարձակալել, վերանորոգել այն: Այդ դեպքում «Նաիրի» մարզադաշտն էլ  կմնա մեր պարապմունքների և հիմնական խաղերի անցկացման համար»:

Փոփոխություններ մարզչական շտաբում

«Փյունիկ-2»-ից կրած պարտությունից հետո ակումբի ողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից: Այս փաստը ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը մեկնաբանում է այսպես.

«Թիմի մարզիչների առջև դրված էր խնդիր. առաջնության վերջին 8 խաղերում պարտություն չկրել, բայց ինձ հուսախաբ արեցին և մենք 2 խաղում պարտվեցինք:Արդյունքում ողջ մարզչական շտաբը, ադմինիստրատորն ու թիմի պետը հեռացվեցին զբաղեցրած պաշտոններից:

Ես Ալբերտ Սարգսյանին շատ  հարգում եմ, մենք մոտ ընկերներ ենք, բայց ֆուտբոլում ես դա հաշվի չեմ  առնում, տղաս էլ լիներ, եղբայրս էլ լիներ, եթե մեկն իրեն չի արդարացնում, ես շատ  բծախնդիր եմ այդ հարցում:

Ես ապրում եմ ֆուտբոլով, և  չնայած այս պարտությունները չէին կարող ազդեցություն ունենալ վերջնական  արդյունքի վրա, բայց ինձ վրա շատ ազդեցին: Նույնիսկ ընկերական խաղերում ես միայն հաղթանակ եմ ակնկալում:

Մենք արդեն աշխատում ենք  նոր մարզիչների ուղղությամբ, երևի մոտ  օրերս ես կհրապարակեմ նոր մարզչական  կազմը»:

Մարզչի ժամանակավոր  պաշտոնակատար՝ Սերգեյ Էրզրումյան

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նախքան մրցաշրջանի ավարտը դարձավ Առաջին խմբի հաղթող, ինչի կապակցությամբ Սերգեյ Էրզրումյանը շնորհավորեց ինչպես թիմի տղաներին, այնպես էլ նախկին մարզչական շտաբին՝ Ալբերտ Սարգսյանի գլխավորությամբ.

«Ես համարում եմ, որ նրանք էլ դարձան չեմպիոն, քանի որ ամբողջ տարին նրանք են մարզել թիմին: Մինչև անցած տարվա նոյեմբեր ամիսը ես էլ խաղում էի այս թիմում, երբ մարզիչը  Ալբերտ Սարգսյանն էր և հիմա ինձ համար, իհարկե, դժվար է փոխարինել իմ մարզչին: Ես նրա հետ շատ նվիրված աշխատել եմ ու շատ բան եմ սովորել նրանից:

Թիմը գտնվում է շատ  լավ մարզավիճակում, թիմում տիրում է  շատ լավ մթնոլորտ և մենք պատրաստվում ենք մեր հետագա խաղին հաղթելու համար:

Մեր առջև նպատակ էր դրված  փոքր մեդալները նվաճել և մենք լուծել ենք մեր առջև դրված խնդիրը, բայց դրանով  չենք բավարարվում: Մեր ամեն մի հաղթանակը նախ մեր թիմի պատիվն է և տղաների մեջ էլ սերմանում է հաղթելու հոգեբանություն

Ալբերտ Սարգսյանը լավ  մարզավիճակի է հասցրել թիմը, իսկ  ես անցած խաղին միայն դիրքային փոփոխութուն եմ կատարել և փառք Աստծո արդյունքը ստացվեց»:

Բարձրագույն խմբում արդեն հանդես եկած ֆուտբոլիստները նոր  զգացողություններ չունեն

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբում ներկա դրությամբ մարզվում է 28 ֆուտբոլիստ: Թիմի ավագ 23-ամյա Ցոլակ Բեգլարյանը երկար տարիներ մարզվել է «Բանանց»-ի մանկապատանեկան թիմում, այնուհետև տեղափոխվել է «Կիլիկիա» ակումբ, հրավիրվել  ՀՀ մինչև 17 և 19 տարեկանների հավաքականներ, խաղացել «Գանձասար»-ում,  «Ոլիս» ակումբի կազմում դարձել ՀՀ բարձրագույն խմբի  առաջնության 2012-13 թթ. չեմպիոն, իսկ այս տարի արդեն «Ալաշկերտ»-ի կազմում նվաճեց Առաջին խմբի չեմպիոնությունը.

Ցոլակ Բեգլարյանը կարծում է, որ Բարձրագույն խմբում հայտնվելուց հետո պետք է ավելի լուրջ մոտենալ գործին

«Թիմը, մարզիչները, ղեկավարությունը միայն մեկ նպատակի համար են պայքարել, դա մրցանակային տեղ զբաղեցնելն էր: Ինչպես նշեց ակումբի սեփականատերը թիմում կլինեն ձեռքբերումներ, որից հետո ավելի պարզ կլինեն Բարձրագույն խմբում հաջող հանդես գալու մեր հնարավորությունները:

Մարզադաշտի վիճակը հիմա այնքան էլ բարվոք չէ և ոչ մի ֆուտբոլիստ այս մարզադաշտում չի կարող ամբողջովին ցույց  տալ իր ունակությունները: Վերակառուցելուց  հետո ամեն ինչ արդեն լավ կլինի:

Թիմի տղաների մեծ մասը արդեն հանդես եկել է Բարձրագույն  խմբում այդ պատճառով էլ արտասովոր  զգացողություններ չունենք դրա հետ  կապված: Ուղղակի ավելի պարտավորեցնող  է և ավելի լուրջ պետք է մոտենանք գործին»:

Տիգրան Գրիգորյանը ծնունդով Մարտունուց է

Թիմում հանդես է գալիս  նաև ծնունդով Մարտունի քաղաքից Տիգրան Գրիգորյանը, ով իմանալով «Ալաշկերտ» ակումբի ստեղծման մասին ցանկություն  ունեցավ խաղալու իր հարազատ քաղաքի թիմում.

«Ակումբի հետ կապված շատ մեծ հույսեր ու նպատակներ ունեմ, չնայած այն ստեղծման միամյա պատմություն ունի, բայց արդեն մեծ հաջողությունների է հասել և նպատակ ունենք նաև Բարձրագույն խմբում մրցանակային տեղ զբաղեցնելու, որպեսզի հնարավորություն ունենանք Եվրոգավաթի խաղերին մասնակցելու համար:

Մարզչի փոփոխությունը հոգաբանորեն ազդեց ինձ վրա, բայց պետք է մոռանանք այդ փոփոխությունն ու առաջ շարժվենք: Ներկայիս մարզիչները երիտասարդ, լավ մարզիչներ են և ամեն ինչ անում են թիմի համար»:

 

Դարպասապահներ- Լևոն Մինասյան, Արթուր Հովհաննիսյան, Բաբկեն Գրիգորյան
Պաշտպաններ- Արման Առաքելյան, Կոուասի Յաո Սիլվեյն, Գրիգոր Մկրտչյան, Աշոտ Խաչատրյան, Նարեկ Հարությունյան, Սուրեն Գալստյան, Ցոլակ Բեգլարյան, Արթուր Սահակյան, Գևորգյան Հայկազ
Կիսապաշտպաններ- Արա Հովհաննիսյան, Տիգրան Գրիգորյան, Գարեգին Մաշումյան, Արտուշ Քերոբյան, Հակոբ Ղազարյան, Միհրան Մանասյան, Հայկ Գյունաշյան, Արման Բարսեղյան, Արմեն Ավագյան, Ֆիլիպ Բարտաշևիչ, Ժիրայր Կուպալյան, Անդրանիկ Կարապետյան
Հարձակվողներ- Խորեն Մանուչարյան, Հովհաննես Մնացականյան, Վարդան Պետրոսյան, Աշոտ Հովակիմյան
Մարզչական շտաբ-  Սերգեյ Էրզրումյան, Արամ Հակոբյան
Բժիշկներ- Վաղարշակ Հովհաննիսյան, Աբել Ավագյան(մերսող)

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ

Դարպասապահներ - Լևոն Մինասյան, Արթուր Հովհաննիսյան, Բաբկեն Գրիգորյան

Պաշտպաններ- Արման Առաքելյան, Կոուասի Յաո Սիլվեյն, Գրիգոր Մկրտչյան, Աշոտ Խաչատրյան, Նարեկ Հարությունյան, Սուրեն Գալստյան, Ցոլակ Բեգլարյան, Արթուր Սահակյան, Գևորգյան Հայկազ

Կիսապաշտպաններ - Արա Հովհաննիսյան, Տիգրան Գրիգորյան, Գարեգին Մաշումյան, Արտուշ Քերոբյան, Հակոբ Ղազարյան, Միհրան Մանասյան, Հայկ Գյունաշյան, Արման Բարսեղյան, Արմեն Ավագյան, Ֆիլիպ Բարտաշևիչ, Ժիրայր Կուպալյան, Անդրանիկ Կարապետյան

Հարձակվողներ- Խորեն Մանուչարյան, Հովհաննես Մնացականյան, Վարդան Պետրոսյան, Աշոտ Հովակիմյան

Մարզչական շտաբ -  Սերգեյ Էրզրումյան, Արամ ՀակոբյանԲժիշկներ- Վաղարշակ Հովհաննիսյան, Աբել Ավագյան(մերսող)

Տեքստը` Նարե Հովհաննիսյանի և Ստելլա Բաբլոյանի 

Լուսանկարները` Թորոս Տեր-Արթինյանի






  Լրահոս



Հայաստան


Արարատ-Արմենիա   2   3
Արցախ ՖԱ   1   3
Ալաշկերտ   1   3
Արարատ   2   3 
Շիրակ   2  2
Բանանց    2   1
Լոռի ՖԱ   2  1
Գանձասար-Կապան   0

 0

Փյունիկ

 0

  0

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1