TotalFootball.am


03.07.13 10:15

Արամ Ոսկանյան. «Ամեն թիմ խաղում է այնքան, որքան մրցակիցն է թույլ տալիս»


Այսօր` հուլիսի 3-ին, Երեւանի ժամանակով 12:00-ին, Թբիլիսի-Պոդգորիցա չվերթով, “Միկան” կուղեւորվի Չեռնոգորիայի մայրաքաղաք, որտեղ հաջորդ օրը` ժամը 22:30-ին, Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի անդրանիկ մրցավեճում կմրցի Պլեւլյայի “Ռուդարի” հետ: Հանդիպումը կկայանա Պոդգորիցայի կենտրոնական մարզադաշտում: Պլեւլյան, որը Պոդգորիցայից մոտ 180 կմ հեռավորության վրա է գտնվում, չունի միջազգային չափանիշներին համապատասխանող խաղադաշտ, եւ դա է պատճառը, որ հանդիպումը տեղափոխվել է մայրաքաղաք: Խաղը կսպասարկի դանիացի Միքայել Յոհանսենի գլխավորած բրիգադը:

“Միկան” “Ռուդարի” հետ խաղի նախապատրաստությունն սկսել է հունիսի 1-ից: Թիմը մարզվում է սեփական մարզաբազայում` մարզիչ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: Չեռնոգորիա մեկնելուց առաջ խնդրեցինք Արամ Ոսկանյանին պատմել թիմի առաջիկա խաղի նախապատրաստության մասին:
- Նախապատրաստությունն անցավ նորմալ հունով,- ասաց “Միկայի” երիտասարդ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:- Ինչ ծրագրել էինք, կատարեցինք: Միայն ստուգողական մեկ հանդիպման պակաս եղավ, չնայած մենք դա փոխարինեցինք երկկողմանի խաղով:
- “Միկան” կադրային խնդիրներ ունի:
- Ունենք: Արեգ Ազատյանը վնասվածքից դեռ չի ապաքինվել: Սակայն դա այսօրվա խնդիր չէ: Նա արդեն 3-4 ամիս է այդ վիճակում: Փառք Աստծո, մյուս տղաները նորմալ վիճակում են: Չեռնոգորիա կմեկնենք 18 ֆուտբոլիստով: Մեր հայտացուցակից կբացակայեն պատանի Վլադիմիր Ուլուխանյանը, որն այդ օրերին Երեւանում ընդունելության քննություն ունի, եւ թիմի նորեկ Արթուր Հակոբյանը:
- Նշանակում է, որ թիմը հարձակման խնդիր ունի:
- Ճիշտ է, հարձակման գծում խնդիր կա` այդ գծում խաղացողի պակաս ունենք: Մեր միակ մաքուր հարձակվողը Սեմյոն Մուրադյանն է, իսկ երկրորդը` Արեգ Ազատյանն էր: Բայց ամեն ինչ կանենք, որ մեկ այլ ֆուտբոլիստով լրացնենք այդ բացը:
- Ինչ կասեք մրցակցի մասին:
- Մենք ուսումնասիրել ենք “Ռուդարի” խաղը: Դիտել ենք "Շիրակի" հետ անցյալ տարվա երկու հանդիպումները, ինչպես նաեւ նրանց ներքին առաջնության մի քանի խաղեր: “Ռուդարը” եվրոպական միջին մակարդակի թիմ է: Եթե մենք նրանց հնարավորություն տանք, ապա իրենց ֆուտբոլը կխաղան: Ինչպես ասում են, ամեն թիմ խաղում է այնքան, որքան մրցակիցն է թույլ տալիս: Դրա համար մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք մեր խաղի վրա եւ մեր կամքը թելադրենք:
- Թիմի առջեւ կոնկրետ խնդիր դրված է:
- Մենք ինքներս` սկսած ֆուտբոլիստներից, մարզիչներից եւ ակումբի ղեկավարներից, մեզնից պետք է պահանջենք եւ մեր առջեւ խնդիր դնենք, որպեսզի անցնենք հաջորդ փուլ: Չեմ կարող ասել, թե ինչպես կավարտվեն հանդիպումները, սակայն կուզեինք երկու հանդիպումների արդյունքով հաջորդ փուլ դուրս գալ:
- Եվրալիգայից առաջ “Միկան” գրեթե համալրում չստացավ` բացառությամբ Հայկ Իշխանյանի եւ երիտասարդ Արթուր Հակոբյանի: Եղած կադրերը բավարար են:
- Մեր թիմի տղաները շատ դժվար ճանապարհ են անցել: Եվ ինչի որ հասել են նրանց մեծ լուման է: Մեր թիմի առավելությունն այն է, որ տղաները մեկուկես տարի իրար հետ են խաղում` համարյա նույն կազմով: Դա դրական է այն առումով, որ խաղադաշտում իրար շատ լավ են հասկանում: Դա մեր թիմի գործողություններին լրացուցիչ արագություն է հաղորդում, քանի որ ֆուտբոլիստները սկսում են արագ մտածել, շուտ կողմնորոշվել խաղադաշտում: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ մեծ փոփոխությունները դրական կարող էին ազդել թիմի վրա: Մենք հիմա մեր տրամադրության տակ ունենք այս ֆուտբոլիստներին եւ հենց նրանց հետ էլ նախապատրաստվում ենք այս խաղերին: Աստված տա, անցնենք հաջորդ փուլ, եւ գուցե հնարավոր լինի 1-2 փոփոխություն կատարել: Կրկնում եմ, ընդամենը 1-2, ոչ ավելի: Մեր տղաները բավականին լուրջ են մոտենում այս հանդիպմանը: Զգացվում է ներքին մեծ ցանկություն եւ տրամադրվածություն: Մարզիչներս մարզումների ժամանակ դա զգում ենք:

«Միկա» ՖԱ պաշտոնական կայք





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  13  27
Գանձասար-Կապան  13

 20

Շիրակ  13  19
Բանանց  13  18
Փյունիկ  12  11
Արարատ  12   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1