TotalFootball.am


04.07.13 13:31

«Միկան» 12-ժամյա ուղևորությունից հետո հասել է Մոնտենեգրո


 

«Միկան» 12 ժամյա ուղևորությունից հետո հասել է Մոնտենեգրո
Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի “Միկան” հուլիսի 3-ին ժամանեց Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցա եւ “Ռուդարի” հետ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղից առաջ իր վերջին նախախաղային մարզումն անցկացրեց, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
“Միկան” Պոդգորիցա ժամանեց չարտերային չվերթով՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից: Հուլիսի 3-ին “Միկան” ավտոբուսով ուղեւորվեց հարեւան երկրի մայրաքաղաք, իսկ հետո “Վրացական ավիաուղիների” ինքնաթիռով մեկնեց մրցավայր: Ուղեւորությունը գրեթե 12 ժամ տեւեց: Պոդգորիցայում “Միկան” հանգրվանել է հարմարավետ “Ռամադա” հյուրանոցում: Եղանակը բավականին շոգ է՝ 32 աստիճան: Եթե հաշվի առնենք, որ Ադրիատիկ ծովը եւ Սկադար լիճը շատ մոտ է եւ Պոդգորիցայով հոսում է նաեւ Մորաչա գետը, ապա եղանակը կարելի է հեղձուցիչ համարել:
“Միկան” նախախաղային վերջին մարզումն անցկացրեց Պոդգորիցայի քաղաքային մարզադաշտում, որտեղ սեփական հարկի տակ իր հանդիպումներ է անցկացնում նաեւ Չեռնոգորիայի ազգային ընտրանին: Մարզադաշտը տեղավորում է 12000 հանդիսական, սակայն “Միկայի” հետ հանդիպմանը լեփ-լեցուն տրիբունաներ չեն սպասում: Ինչպես հայտնի է, “Ռուդար” ներկայացնում է հանքափորների Պլեւլյա քաղաքը, որը մոտ 180 կլիոմետր հեռավորության վրա է գտնվում Պոդգորիցայից, իսկ երկրի մայրաքաղաքում թիմն այդքան երկրպագու չունի:  Բացի այդ, հարեւան Նիկշից քաղաքում կայանալու է Եվրալիգայի խաղարկության եւս մեկ հանդիպումը՝ տեղի ”Չելիկն” ընդունելու է հունգարական “Հոնվեդին”:
Խաղը Երեւանի ժամանակով կսկսի ժամը 22:30-ին: Հետախուզական նպատակով հանդիպմանը ներկա կլինի նաեւ լեհական “Շլյոնսկ” թիմի գլխավոր մարզիչ, չեխ Ստանիսլավ Լեւին: “Միկա”-“Ռուդար” զույգի հաղթողը երկրորդ փուլում հանդիպելու է լեհական այս թիմի հետ:


Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի “Միկան” հուլիսի 3-ին ժամանեց Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցա եւ “Ռուդարի” հետ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղից առաջ իր վերջին նախախաղային մարզումն անցկացրեց, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

“Միկան” Պոդգորիցա ժամանեց չարտերային չվերթով՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից: Հուլիսի 3-ին “Միկան” ավտոբուսով ուղեւորվեց հարեւան երկրի մայրաքաղաք, իսկ հետո “Վրացական ավիաուղիների” ինքնաթիռով մեկնեց մրցավայր: Ուղեւորությունը գրեթե 12 ժամ տեւեց: Պոդգորիցայում “Միկան” հանգրվանել է հարմարավետ “Ռամադա” հյուրանոցում: Եղանակը բավականին շոգ է՝ 32 աստիճան: Եթե հաշվի առնենք, որ Ադրիատիկ ծովը եւ Սկադար լիճը շատ մոտ է եւ Պոդգորիցայով հոսում է նաեւ Մորաչա գետը, ապա եղանակը կարելի է հեղձուցիչ համարել:“Միկան” նախախաղային վերջին մարզումն անցկացրեց Պոդգորիցայի քաղաքային մարզադաշտում, որտեղ սեփական հարկի տակ իր հանդիպումներ է անցկացնում նաեւ Չեռնոգորիայի ազգային ընտրանին: Մարզադաշտը տեղավորում է 12000 հանդիսական, սակայն “Միկայի” հետ հանդիպմանը լեփ-լեցուն տրիբունաներ չեն սպասում: Ինչպես հայտնի է, “Ռուդար” ներկայացնում է հանքափորների Պլեւլյա քաղաքը, որը մոտ 180 կլիոմետր հեռավորության վրա է գտնվում Պոդգորիցայից, իսկ երկրի մայրաքաղաքում թիմն այդքան երկրպագու չունի:  Բացի այդ, հարեւան Նիկշից քաղաքում կայանալու է Եվրալիգայի խաղարկության եւս մեկ հանդիպումը՝ տեղի ”Չելիկն” ընդունելու է հունգարական “Հոնվեդին”:

Խաղը Երեւանի ժամանակով կսկսի ժամը 22:30-ին: Հետախուզական նպատակով հանդիպմանը ներկա կլինի նաեւ լեհական “Շլյոնսկ” թիմի գլխավոր մարզիչ, չեխ Ստանիսլավ Լեւին: “Միկա”-“Ռուդար” զույգի հաղթողը երկրորդ փուլում հանդիպելու է լեհական այս թիմի հետ:

 





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0