TotalFootball.am


04.07.13 16:51

«Ուրարտուի» նախագահը բաց նամակ է գրել Յուրի Վարդանյանին


«Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Ոսկանյանը բաց նամակ  է գրել ՀՖՖ Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանին.

Բաց նամակ ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանին.

«2012-թ հոկտեմբերից մոսկվայաբնակ Արթուր Ոսկանյանի կողմից ստեղծվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ, որը գրանցված է ՀՀ պետռեգիստրում 2012թ դեկտեմբերի 10ից:


2013թ հունվարի 17-ին, «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դիմել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային` ընդունելով ՖԻՖԱ-ի,ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ Կանոնակարգերի հիմնական սկզբունքները, «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբը գրանցել որպես ՀՖՖ ֆուտբոլային ակումբ և թույլ տալ մասնակցել Հայաստանի 2013-2014թթ գավաթի խաղարկությանը և առաջին խմբի առաջնությանը:

Ցավոք, «Ուրարտուն» մինչ օրս գրանցված չէ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայում և իրավունք չի ստանում մասնակցելու Հայաստանի առաջին խմբի 2013/14թթ. առաջնությունը:

Պատճառը՝ ըստ ՀՖՖ-ի, հունվարի 16-ին ՀՖՖ գործկոմի կայացրած որոշումն է, ըստ որի նորաբաց ակումբը պարտավոր է 320.000.000 (երեք հարյուր քսան միլիոն դրամ) դրամի երաշխիք ներկայացնել ՀՖՖ-ին,որից 80.000.000դրամը պետք է դեպոնացվի ՀՖՖ հաշվեհամարին,և վերադարձման ենթակա է միայն ակումբի 3 խաղաշրջաններում անընդմեջ մասնակցությունից հետո:

Ավելին, «Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի նամակներից միայն մեկն է արժանացել ՀՖՖ ի պաշտոնական պատասխանին:

Սա այն դեպքում, երբ այսօր Հայաստանի բարձրագույն խմբին մասնակցում է ընդամենը 8 թիմ, երբ առաջին խմբի առաջնությանը մասնակցում են բացառապես բարձրագույն խմբի դուստր թիմեր: Համաձայնվեք, որ նորաստեղծ ակումբից շուրջ 800 հազար ԱՄՆ դոլարի երաշխքի պահանջելը խելամիտ որոշում չէ: Նույիսկ բարձրագույն խմբում հանդես եկող շատ ակումբներ, իրենց չեն կարող թույլ տալ նման ճոխություն:

Մինչև 2013թ-ի հուլիս ամիսը «Ուրարտուն» 26 ստուգողական հանդիպում է անցկացրել տարբեր ներուժի տեր մրցակիցների հետ: Ակումբի ադմինիստրացիան բաղկացած է 16 աշխատակիցներից, ֆուտբոլիստների անձնակազմը՝ 28 հոգուց:

«Ուրարտույի» նկատմամբ այսպիսի արհամարական վերաբերմունքն աստիճանաբար դժգոհության ալիք է բարձրացնում հայ ֆուտբոլասերների շրջանում, քանի որ Հայաստանում ակումբային ֆուտբոլի վարկանիշը զգալիորեն ընկել է և ներդրումներ կատարելու անհրաժեշտություն կա: Փաստ է, որ «Ուրարտուն» հայկական սփյուռքի կողմից ծնված թիմ է, և այն աստիճանաբար կարող է միավորել հատկապես Ռուսաստանում բնակվող հայ մարզասերների ուժերը և ժամանակը ընթացքում գալ նոր մակարդակի:

ՀՖՖ-ի նման անհասկանալի վերբերմունքը տեսնելով, աստիճանաբար հասկանում ենք, թե ինչու են աշխարհի տարբեր ծայրամասերում գործունեություն ծավալած հայ գործարարները խուսափում հայկական ֆուտբոլում ներդրումներ կատարելուց: «Ուրարտուի» դեպքը կարող է լիովին փոխել իրավիճակը, հույս ներշնչել մեր հայրենակիցների մոտ, որ Հայաստանում չկան արհեստական խոչընդոտներ` ֆուտբոլում ներդրումներ կատարելու և Հայաստանի ֆուտբոլային վարկանիշը բարձրացնելու գործում:

Պարոն նախախար, խնդրում ենք, որ Դուք, որպես լեգենդար մարզիկ, որպես հայկական սպորտի ղեկավար, ևս ուշադրություն դարձնեք Հայաստանում ամենամեծ մասսայականությունը վայելող մարզաձևում առկա իրավիճակին:

«Ուրարտու» Ֆուտբոլային ակումբի նախագահ`
Արթուր Ոսկանյան





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

 

Ալաշկերտ  13  27
Գանձասար-Կապան  13

 20

Շիրակ  13  19
Բանանց  13  18
Փյունիկ  12  11
Արարատ  12   6



 

 

Բարսելոնա   2   6
Վալենսիա   2   4
Սելտա   2   4
Գրանադա   2   4 
Սևիլիա   2   4
Ատլետիկո Մադրիդ   2   4
Ատլետիկ Բիլբաո   2   3
Ռեալ Սոսիեդադ   2

  3

Վիլյառեալ

  2   3
Ռեալ Մադրիդ   2   3

Էիբար

  2   3
Խետաֆե   2   3
Մալագա   2   3 
Ռայո Վալյեկանո   2   2
Դեպորտիվո   2   1
Էսպանյոլ   2   1
Ալմերիա   2   1
Կորդոբա   2   1
Էլչե   2   1
Լևանտե   2

  0

Միլան

  1   3
Ռոմա   1   3
Ուդինեզե   1   3
Նապոլի   1   3
Չեզենա   1   3
Յուվենտուս   1   3
Կալիարի   1   1
Պալերմո   1   1
Սամպդորիա   1   1
Սասսուլո   1   1
Ատալանտա   1   1
Ինտեր   1   1
Տորինո   1   1
Վերոնա   1   1
Ջենոա   1   0
ՙԿիևո   1   0
Պարմա   1   0
Լացիո    1   0
Էմպոլի   1   0
Ֆիորենտինա

  1

  0
Չելսի  3   9
Սուոնսի  3   9
Ասթոն Վիլա  3   7
Մանչեսթեր Սիթի  3   6
Լիվերպուլ   3   6
Տոտտենհեմ  3   6
Արսենալ  3   5
Սաութհեմփթոն  3   4
Հալ Սիթի  3   4
Սթոուք Սիթի  3   4
Վեսթ Հեմ  3   3
ՔՊՌ  3   3
Սանդերլենդ  3   2
Մանչեսթեր Յունայթեդ  3   2
Լեյթեր  3   2
Նյուքասլ  3   2

Էվերթոն

 3   2
Վեսթ Բրոմվիչ  3   2
Քրիսթալ Փելաս  3   1
Բարնլի  3   1