TotalFootball.am


19.09.13 16:28

Ստանիսլավ Լիսենկո. Մովսիսյանին նկատել էի Հայաստանի հավաքականի խաղը դիտելիս


Կրասնոդար ֆուտբոլային ակումբի սելեկցիոն ծառայության նախկին ղեկավար Ստանիսլավ Լիսենկոն պատմել է իր աշխատանքի ընթացքում ամենաբարդ բանակցությունների մասին, գրում է Sports.ru–ն:

- Դա Յուրա Մովսիսյանի շուրջ բանակցություններն էին: Բանակցություններում գլխավոր անձը Վլադիմիր Խաշիգն էր, իսկ ես պարզապես մասնակցում էի: Դանիական ակումբը շատ պահանջկոտ նախագահ ուներ, Ամերիկայից գործակալ էր եկել, պահ կար, որ ընդհարապես ոչ մի տեղաշարժ չկար, նույնիսկ բանը հասել էր նրան, որ ցանկանում էինք հրաժարվել: Արդյունքում մոտ մեկ ամսի ծախսեցինք: Ընդ որում, Յուրան այն ժամանակ այնքան հայտնի չէր, որքան հիմա: Ու չես էլ ասի, որ նա այդքան ֆենոմանալ ֆուտբլիստ է, պարզապես ուժեղ է:

- Ինչպե՞ս էիք գտել նրան:

- Դիտել էի Հայաստանի հավաքականի խաղը: Մտածում էի այս ո՞վ է նրանց հարձակվողը: Շատ հավանացի, տեսքից մեծ էր երևում, մտածում էի 30 տարեկան է: Տեղեկատվություն հավաքեցինք և հասկացանք, որ համապատասխանում է: Ընդհանրապես, ֆուտբոլիստին գնելուց առաջ պետք է նրան կենդանի տեսնել, բայց այն ժամանակ Մովսիսյանին չէինք կարող տեսնել: Դիտել էինք տեսանյութեր, վեց խաղ, և այդ պատճառով, ինչ-որ տեղ ռիսկի էինք դիմում:





  Լրահոս



Հայաստան


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0