TotalFootball.am


19.09.13 19:45

«Զոբ Ահանն» առանց Կասպարովի պարտվեց առաջնության նորեկին


Իրանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Զոբ Ահանը» մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով պարտվեց Թավրիզի «Գոսթարեշ Ֆուլադին»:

Հայաստանի ազգային հավաքականի և «Զոբ Ահանի» դարպասապահ Գևորգ Կասպարովը չմասնակցեց խաղին:

Այս պարտությունից հետո «Զոբ Ահանը» վաստակած 12 միավորով նահանջեց մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնական և հաջորդ տուրում սեպտեմբերի 27-ին կհյուրընկալի Իսպահան քաղաքը ներկայացնող մեկ այլ ակումբին` «Սեփահանին»:

Նշենք, որ «Զոբ Ահանի» դարպասապահների մարզիչն է Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Հարություն Աբրահամյանը:





  Լրահոս



Հայաստան


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0